Բաժիններ՝

«Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում». Կարեն Կարապետյան

«Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է ընդերք օգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կոորդինատրի աճշտություններ և անհամապատասխանություններ: Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակերպությունների բնականոն գործունեության, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաև ընդերք օգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից»,- կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին և կառավարության աշխատակազմի  ղեկավարին յոթօրյա ժամկետում մշակել և ներկայացնել ընդերք օգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստղծելու վերաբերյալ որոշման նախագիծ:

Բացի այդ՝ վարչապետը հանձնարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  ղեկավարին առաջին կետով նախատեսված միջգերատեսչական աշխատաքային խումբը ձևավորվելուն պես 3 ամսյա ժամկետում վերհանել ընդերք օգտագործող կազմակերպություններին, հատկապես, մետաղական հանածոների ոլորտում տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի և հողամասերի կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանելիությունը և ձեռնարկել միջոցներ՝ դրանք վերացնելու ուղղությամբ: Այնուհետև նա հորդորեց կատարված աշխատանքների մասին կառավարության աշխատակազմ ներկայացնել պարբերաբար ամփոփ տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս