Բաժիններ՝

ՀՀ Նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված օդանավն ամրացվեց Քաղավիացիայի գլխավոր վարչությանը

ՀՀ Նախագահի աշխատակազմից հաշվեկշռից հանված Էյրբաս «Ա-319-132» օդանավը կառավարությունն ամրացրեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Նախագահի 2018 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից գույք հանելու մասին» կարգադրությամբ՝ Էյրբաս «Ա-319-132» տեսակի 1998 թվականի արտադրության օդանավը հանվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031