Բաժիններ՝

Փարաքարում 50 նոր աշխատատեղ կստեղծվի

ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօրվա կառավարության նիստում ասաց, որ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված ՀՀ սեփականությունը հանդիսացող Արմավիրի  մարզի Փարաքար համայնքում գտնվող 968.2 քմ մակերես ունեցող դպրոցի շենքը, 87 քմ մակերես ունեցող կաթսայատունը, 20 քմ պահեստը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.43 հա մակերեսով հողամասն առաջարկվում է նվիրաբերել Փարաքար համայնքին՝ շենքում ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով։

«Համայնքի կողմից ներկայացվել է ծրագիր, որի համաձայն՝ նախատեսվում է նախկին դպրոցի շենքում հիմնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն՝ ստեղծելով մոտ 50 նոր աշխատատեղ, և երեք տարվա ընթացքում իրականացնել 50 մլն դրամի ներդրումներ»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս