
Հրդեհ Աչաջուր գյուղում

Մարտի 29-ին, ժամը 12:27-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:07-ին, մարվել՝ 13:18-ին:
Այրվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքը ամբողջությամբ՝ 40 քմ, անասնագոմի տանիքում 20 մեղվի փեթակ և 20 պարկ փայտածուխ: