Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Մայիսի 25-ին, ժամը 07:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ և 5-րդ զանգվածներն իրար միացնող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մուշեղ Գալշոյան փողոցի սկզբնամասում` կամրջի վրա, «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., 2000 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել:

Վարորդը և ուղևորը՝ Ս. Մ.-ն (2001 թ. ծնված) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս