
«Մարտինին միշտ համազգեստով կհիշենք»

Tsayg.am. Մայիսի 22-ին ՀՀ հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանին այսօր հուղարկավորել են:
Թաղման արարողությանը ներկա են եղել հրամանատարական կազմն ու ծառայակիցները: Գյումրեցի Մարտին Խաչատրյանը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ: Նա ընտանիքի ավագ որդին էր, իրենից փոքր եղբայր ուներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածները ստուգելու ուղղությամբ: