Բաժիններ՝

«Ակնհայտ է, այդ գործողություններից կարելի է ենթադրություններ անել». Արայիկ Հարությունյանը՝ Երևան հիմնադրամի լուծարման մասին

«Ակնհայտ է, այդ գործողություններից կարելի է Երևան հիմնադրամի լուծարման ենթադրություններ անել, բայց եկեք անմեղության կանխավարկածից դուրս չգանք, փաստերը ստուգենք»,- այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար, նախկինում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե Երևան հիմնադրամի լուծարման հարցի ներառումը մայրաքաղաքի ավագանու օրակարգ նշանակո՞ւմ է, որ կոռուպցիոն ռիսկեր կան։

Ա.Հարությունյանը հստակեցրեց, որ սա կապված է նրա հետ, որ, երբ մարդիկ ինչ-որ տարածք են սեփականացնում, նրանց ասում են՝ ինչ-որ գումար վճարել հիմնադրամին։ Նա ներկայացրեց, որ կոռուպցիոն սխեմաների մասին տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել էին դատարան, որի առաջին նիստը կկայանա հունիսի 28-ին։

Ըստ նրա՝ լուծարումը չի կարող խոչընդոտել դատական նիստին, դատարանը կարող է պարտադրել, որ լուծարումը հետաձգվի, կամ կարող է պարտադրել ներկայացնել պահանջված փաստաթղթերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս