
«Դեմ եմ»-ը պահանջում է հետաձգել հուլիսի 1-ից պարտադիրի ներդրումը և իրենց հետ քննարկումներ սկսել

Այս պահին կառավարության արտահերթ նիստի ընթացքում «Դեմ եմ» նախաձեռնության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև: Նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը նշեց, որ իրենք պահանջում են հետաձգել հուլիսի 1-ից պարտադիրի ներդրումը և իրենց հետ քննարկումներ սկսել:
Ըստ նրա՝ կառավարության օրակարգում ներառված օրենքի փոփոխությունները բավարար չեն և չեն փակում այն եզրույթները, որ մարդկանցից պարտադիր գումար են վերցնելու և չի փակում հետագայում շեմերի բարձրացումը 2020 թվականից: