
Գյումրու կամրջի տակ քաղաքացի է հայտնաբերվել

Tsayg.am. Գյումրու կամրջի տակ քաղաքացի է հայտնաբերվել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի 50-ամյակի կամրջի տակ քաղաքացի է հայտնաբերվել:
Համաձայն շրջանառվող վարկածներից մեկի, քաղաքացին ցած է նետվել կամրջից: Նրան հայտնաբերել են թաղամասի բնակիչներն ու շտապբուժօգնության մեքենայով տեղափոխել «Գյումրի» ԲԿ: 54-ամյա տղամարդը գտնվում է հետազոտման փուլում: Նրա վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է ծանր: