«Որ պահին ունեցանք հնարավորություն, անմիջապես կունենանք էժանացում». նախարար
Էներեգետիկ ոլորտում ռիսկերը հաղթահարելուն զուգահեռ կուսումնասիրվեն էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման բոլոր հնարավորությունները: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
168.am-ի հարցին, թե ուսումնասիրե՞լ եք ԱԺ գազային հանձնաժողովի փաստաթղթերը, Ա.Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, չենք ուսումնասիրել, բայց կուսումնասիրեմ»:
Նա նշեց, որ գազի սակագնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունները կսկսվեն նոյեմբերին, իսկ շուտով ինքը հանդիպելու է իրանական կողմի հետ.
«Մենք երբեք չենք դադարելու և՛ գազի գնի և՛ էլեկտրաէներգիայի սակագնի էժանացման ուղղությամբ քննարկումները: Որ պահին ունեցանք հնարավորություն, անմիջապես կունենանք էժանացում»:
Երևանի ՋԷԿ-ի տարածքում «Ռենկոյի» կողմից նոր բլոկի կառուցման վերաբերյալ նախարարը նշեց, որ վաղը ընկերության ներկայացուցիչների հետ վերջնական քննարկում է լինելու, բոլոր խնդիրները լուծելի են: