
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը

Հունիսի 26-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր-Նորքի 7-րդ զանգվածի թիվ 11 շենքի մուտքում առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն` մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: