Վթար Թբիլիսյան խճուղում. կան տուժածներ

Հունիսի 26-ին, ժամը 11:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 13/2 հասցեում գտնվող «Էդել» տաքսի ծառայության մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը բացակայել է) բախվել է կայանած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենային (վարորդը` Վ. Ա., 1986 թ.), այնուհետև «Opel Astra» (վարորդը` Կ. Մ., 1967 թ.) և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Վառելիքի արտահոսք չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս