Հուլիսի 17-ին, ժամը 07:55-ին Մադինա գյուղի տարածքում վերսկսվել են Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները:
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին:
Հուլիսի 15-ին հաղորդվել էր, որ 1991 թ. ծնված Մանվել Ս.-ն «ԲՄՎ» մակնիշի իր ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 39 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 1932 թ. ծնված Կառլոս Հովհաննիսյանին:
Հուլիսի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել , որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո:
Հուլիսի 16-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է վաստակաշատ ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պաշտոնյաների երեխաների բանակում պարտադիր ծառայելու մասին կոչն առաջին հերթին անհանգստացրել է հենց Փաշինյանի թիմի անդամներին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արամ Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հուլիսի 16-ին` ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, գլխի և պարանոցի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Վալերի Գ.-ն, որը հայտնել է, որ Վրացյան փողոցի 90 հասցեի մոտ բենզին են լցրել վրան և այրել:
«Փաստ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել մեկ ամիս առաջ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր՝ 2018 թ. հայտարարագրում ներկայացրել է չորս անշարժ գույք:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանն իր ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը ԱԱԾ-ն թույլ է տվել նրա դատավոր դստերը և թոռներին (Արմանի զավակներին) այցելել պապին։ 11-ամյա որդուն՝ Վազգենիկին, թույլ չեն տվել, թե ինչու՝ չասացին։ Երեխաներին ասել են, որ գնում են դեսպանատուն, ուր գտնվում է պապիկը։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգել են ու ծեծի ենթարկել։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Այգեշատի գյուղապետ Ռուբիկ Հովսեփյանի դեմ բողոքի ալիք է բարձրացել. Այստեղ պատրաստվում են փակել միջհամայնքային ճանապարհը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է բանակում սկսված մասշտաբային ստուգումներից: «Բոլորիս որպես հանցագործ են նայում: Խնդիրը ոչ թե կոռուպցիան է կամ չարաշահումների բացահայտումը, այլ բանակը համընդհանուր թիրախ դարձնելը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքի էջը կոտրվել է:
24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած։
Հուլիսի 17-ին՝ ժամը 02:48-ից 03:38-ը, ՀՀ Արմավիրի մարզի Վանանդ, Կողբավան, Տալվորիկ, Շենիկ, Բագարան, Քարակերտ, Դալարիկ և Լեռնագոգ համայնքների տարածքներում տեղակայված թվով 32 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4400 կրակոց:
Հուլիսի 16-ին` ժամը 15:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հուլիսի 17-ին շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում, 21-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Հուլիսի 16-ին՝ ժամը 22։39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 45 տան արտաքին պատին օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 16-ին՝ ժամը 23:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետք-Ղարիբջանյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հուլիսի 17-ին` ժամը 00:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ 1/4 շենքի վերելակը խափանվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 16-ին՝ ժամը 19:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ. Ս.-ն (ծնված 1956 թ.), առավոտյան տանից դուրս է եկել և չի վերադարձել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 17-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Այգեշատ, Դաշտ գյուղի՝ իր ամառանոցներով, Բանավան, Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ գյուղերի և Շահումյանի թռչնաֆաբրիկայի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Տիգրանյան, Լանջային, Պռոշյան, Քիմիագործների 1 և 2 փողոցների…
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, անպարտ է ճանաչել և արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրվող Հասմիկ Եփրեմյանին:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հուլիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Գալստյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է թույլ տվել։