Հայտնաբերվել է կորած բնակչի դին
Հուլիսի 17-ին, ժամը 07:55-ին Մադինա գյուղի տարածքում վերսկսվել են Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները:
Աշխատանքներում ներգրավված են 5 փրկարար, 5 ոստիկան և գյուղի 30 բնակիչ:
ժամը 10:05-ին Մադինա և Լեռնակերտ գյուղերի միջնամասում հայտնաբերվել է Կ. Ս.-ի դին:
***
Հուլիսի 16-ին, ժամը 19:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ. Ս.-ն (ծնված 1956 թ.), առավոտյան տանից դուրս է եկել և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 23:11-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ: