
«Բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային». Կարպիս Փաշոյանը հրաժարական տվեց

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ընկերներ, լավ լուր ունեմ:
Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը: Բարին ընդ ձեզ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ կարպիս Փաշոյանը իր հարցազրույցներից մեկում խոսելով ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին, ասել է. «Մանկահասակ դեմքով տղա։ Երևի էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում, և հիմա մենք անընդհատ շահարկում ենք այդ անունը։ 18 տարեկան տղա…»: