Պատահար Գետք-Ղարիբջանյան ավտոճանապարհին. կա տուժած
Հուլիսի 16-ին՝ ժամը 23:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետք-Ղարիբջանյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս., 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: