 
                        Դավիթ Տոնոյանի որդին կծառայի Արցախում
 
                                    ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանն իր ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում: Էդգար Տոնոյանը Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում հայրենիքի առջև պարտքը տալու է Արցախում:
Օրեր առաջ բանակ զորակոչվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով կամավոր ցանկություն էր հայտնել ծառայել Արցախում։
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Հայաստանից դուրս գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայերին վերադառնալ հայրենիք ու ծառայել բանակում: Հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել շուրջ 100 ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող անձ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        