
Սպասվում է անձրև և ամպրոպ

Հուլիսի 17-ին շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում, 21-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: