Բաժիններ՝

Հարևանուհուն ծեծելու մեջ մեղադրվող կինն արդարացվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, անպարտ է ճանաչել և արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրվող Հասմիկ Եփրեմյանին:

Ըստ մեղադրանքի՝ Հասմիկ Եփրեմյանը 2015թ. հուլիսի 22-ին ժամը 14:30-ի սահմաններում Երևան քաղաքի Տիմիրյազևի փողոցի 69 հասցեում վիճաբանել է հարևանուհի Ի.Մակարյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով երկու անգամ հարվածել է վերջինիս գլխին և ազդրին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որից նա զգացել է ֆիզիկական ցավ:

Հասմիկ Եփրեմյանի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Արամ Ղազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031