Հուլիսի 19-ին՝ ժամը 04:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկից օգնության կանչեր են լսվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 18-ին՝ ժամը 21:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի և Մարմարաշեն համայնքի՝ Մարմարների 2-րդ թաղամասի ջրամատակարարումը։
Գյումրիում մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հուլիսի 18-ին դիմավորեցին մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանին, ով Մարսելից վազքով հասել է Հայաստան:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի…
Պատկերացրեք կամ հիշեք, թե ինչպես են փոքրիկ երեխաները քայլել սովորում:
ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված վերահսկողության արդյունքներին վերաբերող հաշվետվության, կից ներկայացված՝ խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերի, փաստաթղթերի ուսումնասիրությամբ ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումների համար վարչական տուգանքների վճարումից խուսափելու սխեմատիկ հանցագործության հերթական դրսևորումներն են պարզվել:
Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնում է 31-ամյա Հռիփսիմե Սիմոնյանը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանը, չնայած երիտասարդ տարիքին, բավական հարուստ փորձ ունի ավիացիայի ոլորտում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն մի խումբ անձանց կազմում խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին, որից հետո` խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին և Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը վստահեցնում է՝ կան կազմակերպություններ, որոնք պատրաստակամ են ֆինանսավորել «Հյուսիս-հարավ» ճանապարհային հանգույցի՝ դեռևս չկառուցված հատվածները:
ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից անցկացված զորավարժությունները անցկացվել են անգնդակ փամփուշտներով:
Կառավարությունը «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման տարբերակ է դիտարկում պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափի կիրառումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) և Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետներին:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հուլիսի 1-ին մեկամյա երեխայի մահը պատվաստման հետ որևէ կապ չունի: Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից, երեխան պատվաստվել է հունիսի 19-ին:
Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների կողմից առանց հրահանգի ու թույլտվության զորավարժություններ անցկացնելու դեպքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ կողմից պղնձաձուլարանի կառուցման ծրագրի վերաբերյալ:
«Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային արագացուցչի շնորհիվ հետազոտություններ են կատարվում քաղցկեղի դեմ պայքարի, ինչպես նաև ծերանալու դեմ նոր դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Գագիկ Սարգսյանին երեք տարի ժամկետով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Մուշեղ Հարությունյանին երեք տարի ժամկետով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին:
Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին ընդունեց Վրաստանում Հայաստանի նորանշանակ ռազմական կցորդ Տիգրան Հովհաննիսյանին։
Հանրային հեռուստաընկերության «Կեսգիշերն անց» հաղորդման ժամանակ կոնկրետ հարցին՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, թե՞ ոչ, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այդքան էլ հստակ չպատասխանեց, ինչը քննարկումների առիթ դարձավ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևանի բնակիչը՝ 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում գործող «Հ.Ա.Ավտոտեխզննում» ՍՊ ընկերության ղեկավարության կողմից թույլ տրված չարաշահումները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն, առանց զգուշացման եւ առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել:
Հուլիսի 18-ի երեկոյան ժամերին, 19-20-ը հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: