Բաժիններ՝

Բաբլոյանը շնորհավորել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանի ծննդյան 70-րդ տարեդարձը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է վաստակաշատ ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:

«Հարգարժան պրոֆեսոր Մալայան,

սիրելի բարեկամ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ եւ մաղթում ամենայն բարիք:

Այս օրը հերթական առիթ է հետադարձ հայացք նետելու Ձեր անցած երկար ճանապարհին ու վերարժեւորելու Ձեր մեծ վաստակը հայաստանյան ակնաբուժական դպրոցի զարգացման գործում:

Առավել քան ուրախ եմ, որ Դուք կարողացաք աչքի վիրաբույժի նուրբ, դժվարին աշխատանքն ու տասնամյակների գիտամանկավարժական գործունեությունը զուգակցել բժշկական գործի կազմակերպման հետ եւ շարունակեցիք հազարավոր մարդկանց տեսողություն, երջանկություն ու աչքի լույս պարգեւել:

Եւ «աչքի լույսի» մասին ժողովրդական ամեն ինչ ասող օրհնանքը փոխադարձում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին, Ձեր ղեկավարած բժշկական կոլեկտիվին ու ակնկալում, որ Ձեր աշակերտների միջոցով հայ ակնաբուժական դպրոցը դեռ վստահորեն կհաղթահարի շատ ու շատ բարձունքներ:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն, ընտանեկան երջանկություն եւ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031