«Քաչալը ճար անող լինի՝ իր գլխին կանի». Սեյրան Սարոյանը՝ գյուղապետին

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Այգեշատի գյուղապետ Ռուբիկ Հովսեփյանի դեմ բողոքի ալիք է բարձրացել. Այստեղ պատրաստվում են փակել միջհամայնքային ճանապարհը:

««Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այգեշատցիներին զայրացրել է այն իրողությունը, որ գյուղապետն, ի թիվս այլ ապօրինի գործողությունների, նաեւ իր ազգականին ձեւակերպել է որպես վարորդ եւ շարունակում է գրպանել այդ գումարը:

Գյուղապետը, օգտվելով այն հանգամանքից, որ նախկինում եղել է ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի անվտանգության ծառայության պետը, դիմել է նրան՝ խնդրելով սաստել իր դեմ դուրս եկած գյուղի երիտասարդությանը, սակայն Սարոյանը իրեն բնորոշ ոճով պատասխանել է. «Քաչալը ճար անող լինի՝ իր գլխին կանի»»:

Տեսանյութեր

Լրահոս