Բաժիններ՝

«Կասպյան հնգյակի» առաջնորդները Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիա կստորագրեն

«Կասպյան հնգյակի» առաջնորդները Ակտաուում օգոստոսի 12-ին կայանալիք հանդիպման ընթացքում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա կստորագրեն, որի շուրջ աշխատանքներն ընթանում են 1996թ.-ից: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Գագաթաժողովի կենտրոնական իրադարձությունը կլինի Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի բարձրաստիճան մակարդակով ստորագրումը, որի շուրջ աշխատանքներն ընթանում են 1996թ.-ից»,- ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Կրեմլի փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 12-ին կայցելի Ղազախստանի Ակտաու քաղաք, որտեղ կմասնակցի 5-րդ Կասպիական գագաթաժողովին: Սպասվում է, որ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի նախագահները կքննարկեն Կասպից ծովի շուրջ տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության կարևոր կետերը, նախորդ հանդիպումների ժամանակ ընդունված որոշումների իրականացմանն ուղղված քայլերը: Հանդիպման շրջանակներում հինգ կողմերը նաև մի շարք միջկառավարական փաստաթղթեր կստորագրեն:

Մամուլի ծառայությունը նշում է, որ ըստ կոնվենցիայի նախագծի` Կասպից ծովի վերին շերտի ընդհանուր մակերեսը մնում է կողմերի ընդհանուր օգտագործման տրամադրության տակ, իսկ ծովի հատակն ու միջին շերտը բաժանվում են հարևան պետությունների միջև` միջազգային իրավունքի և փոխադարձ համաձայնության հիման վրա:

«Նավարկությունը, ձկնորսությունը, գիտական հետազոտությունները և խողովակաշարերի տեղադրումն իրականացվում են կողմերի միջև համաձայնեցված կանոններով: Մեծածավալ ծովային նախագծերի իրականացման դեպքում անպայմանորեն հաշվի է առնվում էկոլոգիական գործոնը»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

Փաստաթուղթը նաև արձանագրում է Կասպից ծովում արտատարածաշրջանային տերությունների զինված ուժերի ներկայության անթույլատրելիությունը, և սահմանում, որ հինգ մերձկասպյան երկրները պատասխանատու են ծովում անվտանգությունը պահպանելու դրա ռեսուրսների կառավարման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս