Ողբերգական ավտովթար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. մայր ու որդի մահացել են. կա 4 վիրավոր

Օգոստոսի 10-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդը՝ Մ. Թ., ծնված 1983թ․) և «ՎԱԶ-2107» (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1994թ․) մակնիշերի ավտոմեքենաները․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Մ. Մ.-ը (ծնված 1958թ․), Ս. Ջ.-ը (ծնված 1992թ․) Գ. (ծնված 2017թ․) և Ն. (ծնված 2016թ․) Թ.-երը հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ Մ․ Թ.-ը մահացել է։ Բժիշկները Մ․ Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները Վ․ Մ.-ին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Վ․ Մ.-ը հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Սակայն ճանապարհին վիրավորը մահացել է։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031