«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցված  «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանամյանը, ով քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է եւ 2006-2012 թվականներին եղել է «Գյումրի-Գարեջուր» գործարանի տնօրենը:

Մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ռուբեն Սանամյանի հետ.

«Չկա այդպիսի բան: Ես 2012 թվականից դուրս եմ եկել: Ինձ բացարձակ չեն հարցաքննել», – նշեց նա:

Հիշեցնենք, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն`շահութահարկ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031