Կալիֆոռնիայում հրդեհները մարելու համար կարող է պահանջվել 1 ամիս
Կալիֆոռնիայում շարունակվող Մեդոչինոյի հրդեհ անվանումը ստացած աղետըբաղկացած է երկու հսկայական հրդեհներից, որոնց ընդհանուր մակերեսը 1,200քառակուսի կիլոմետրից ավելի է, տարածք, որը մակերեսով ավելի մեծ է, քան ամբողջ ԼոսԱնջելես քաղաքը:
Հրդեհի դեմ պայքարի դուրս են եկել բոլորը՝ տեղի հրշեջներին օգնության են հասելգործընկերներն արտերկրից: Նրանց են միացել նույնիսկ Կալիֆոռնիայի բանտերում ոչծանր հանցանքների համար պատիժը կրող դատապարտյալները: Միասնական ուժերովհաջողվել է հրդեհը կառավարելի դարձնել, որպեսզի այն չսպառնա հարեւանքաղաքներին:
«Բոլոր հրշեջներն աջակցում են միմյանց: Մեզ մոտ, Նոր Զելանդիա եկել էինամերիկացիներ՝ օգնելու մեզ Քրիսթչըրչի եւ Քայքուրայի երկրաշարժներից հետո: Այնօրերին ամերիկացիները մեզ փրկության ձեռք մեկնեցին: Մենք էլ այժմ այստեղ ենք»,- նշում է հրշեջ Քրեյգ Քոթրիլը, ով ժամանել է Նոր Զելանդիայից:
Մեդոչինոյի հրդեհը մեկն է Կալիֆոռնիա նահանգում շարունակվող 18 հրդեհներից:Կալիֆոռնիայի անտառային եւ հրշեջ ծառայության հաղորդմամբ, նրանց մի մասիպատճառը մարդկային գործոնն է: Օրերս Կալիֆեռնիայում արդեն իսկ ձերբակալել են51-ամյա մի տղամարդու, ով մեղադրվում է անտառը միտումնավոր հրդեհելու մեջ: