Ողբերգական վթարի հետևանքով երիտասարդ է մահացել
Օգոստոսի 9-ին, ժամը 07:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունցեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին՝ Սպիտակի առաջին ոլորանին, «Mercedes ML» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Արտակ Գրիգորյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում ՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր: