Ավարտվել է Շիրակի մարզի Մեղրաշատ և Իսահակյան գյուղերի բնակիչներին աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում համայնքապետարանների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի նախաքննությունը:
ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը երեխաներին ինքնասպանության դրդող համակարգչային խաղերի վրա հրավիրեց ինչպես ԱԺ գործընկերների, այնպես էլ ոստիկանության ուշադրությունը:
«Շանթ 2018» համապետական նշանակության զորավարժության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրել է զորավարժության սցենարով նախատեսված ընթացիկ և առաջիկա պայմանական գործողությունները։
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է համացանցում հայհոյանքներ հնչեցնող իրական և կեղծ օգտատերերին պատասխանատվության ենթարկել:
Սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ խորհրդատվություններ։
Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչ սեպտեմբերի 17-ը:
Սեպտեմբերի 10-ին Վարշավայում մեկնարկել է ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հաղորդակները հետևյալ ժամանակացույցով անջատվելու են:
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է ՀՀ քրեկան օրենսգրքի հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար:
Ցավով տեղեկացանք, որ հանկարծամահ է եղել մեր գործընկեր, փորձառու լրագրող Կիմա Եղիազարյանը։
Նա նաև անդրադարձավ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին. «Արդեն հարուցվել է քրեական գործ՝ պարզելու, թե որտեղից է եկել այդ ունեցվածքը: Ապօրինի հարստացումը նրանց չի սպառնում, քրեական գործը փողերի լվացման մասով է հարուցվել»։
«Մարտի 1-ի դեպքերին Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ էին, այսօր կարող ենք ասել, որ նա սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այդ մասին ունեն հստակ ապացույցներ։
Սասուն Խաչատրյանն ասաց, որ մի բացահայտում կանի, որի մասին այդքան էլ չէր ցանկանում խոսել. «Գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումների զինծառայողների, սահմաններում շաբաթներով զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են շատ վտանգավոր դեպքեր, եղել է նաև դիվերսիա։ Սա նույնպես ապացուցված է քրեական գործի նյութերով։
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն ապաքաղաքական կառույց է և նախընտրական որևէ գործընթացի չի մասնակցում:
Հայաստանի ռուսական ռազմակայանի մարտական մեքենաների ստորաբաժանումների մեխանիկ-վարորդները էքստրեմալ վարման դասընթաց են անցել առավել բարձր աստիճանի բարդության տանկադրոմում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանին, ով հանդիսանում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի փաստաբան, Փաստաբանական պալատի փաստաբան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնի ձայնագրությանը․
Սեպտեմբերի 11-ի, 15-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց պաշտպանության նախարարին կից բարձրագույն սպայական խորհրդի անդամ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ավագ սպա Արթուր Մուսայելյանին և գլխավոր ռազմական տեսչության ներկայացուցիչ Արթուր Հարությունյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ծղալթբիլա (Նորշեն) գյուղի (Ախալցխայի տարածաշրջան) բարձր դասարանների աշակերտներին:
Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի Սիրիայում տիրող իրավիճակը ոչ միայն այն առումով, որ հարցը վերաբերում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, այլև այն առումով, որ մենք ընդգծված անհանգստություն ունենք մեր հայրենակիցների անվտանգության հարցում:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» զորափորձարանում ճամբարային դաշտային հավաքի անցկացման ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի արագաշարժ թիրախները:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Հնդկաստանի հարավի Տելինգանի նահանգում առնվազն 32 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով, որն ընկել է կիրճը:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին, ժամը 08.10-ին, Աչաջուր գյուղից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Գագիկ Ա.-ն։
Ստացվում է, որ Արարատի մարզպետը դպրոցների տնօրեններին կարգադրելով կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին ազատել աշխատանքից, իրականացնում է պետության հիմնական խնդրին հակառակ գործողություն, ոտնահարում Աշխատանքային օրենսդրությունը, ՀՀ Սահմանադրությունը:
Ժ.18:33-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի 7-րդ փողոցի թիվ 5 տան տանիքը վնասվել է մոտ կես ժամ առաջ տեղացած կարկուտից, բնակիչները մնացել են անօթևան: