Բաժիններ՝

Պատգամավորն առաջարկում է քրեականացնել սոցիալական ցանցերում հայհոյանքներ հնչեցնելը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է համացանցում հայհոյանքներ հնչեցնող իրական և կեղծ օգտատերերին պատասխանատվության ենթարկել: Այս մասին պատգամավորը նշեց ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին:

«ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանում երաշխավորվում է բազմակարծությունը, այդ նույն Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը երաշխավորում է հանրային իշխանությունը: Մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ համացանցը ողողված է խուլիգանական բացահայտ դրսևորումներով ինչպես կեղծ, այնպես էլ իրական օգտատերերի կողմից: Էլ ինչպես է լինում կարծիքը արտահայտելու իրավունքի սահմանափակումը»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորը նշեց, որ անձամբ ինքը, ով խոսքի ու մտքի առումով երբեք չի կաղացել, այսօր խուսափում է սոցիալական հարթակներում գրառումներ կատարել, որպեսզի օգտատերերի մի ստվար զանգվածի կողմից չարժանանա հայհոյախառը մեկնաբանությունների: «Իմ ձեռքի տակ է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի միջնորդությունն ուղղված ինձ, որ ես օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դնեմ իրենց կողմից պատրաստված նախագիծը, որ հայհոյանքը քրեականացվի ու դրա համար սահմանվի քրեական պատասխանատվություն»,-ավելացրեց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ, այս նախագիծը շրջանառության մեջ դնելով, ակնկալելու է իր գործընկերների աջակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս