Բաժիններ՝

«Թող մի երկու օր նստի, խելքը գլուխը գա, ցուցմունք կտա» կալանավորման հիմք նախատեսված չէ…». Յուրի Խաչատուրովի փաստաբանը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրության մասին

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հատուկ ՀՀ հատուկ քննչական ծառայություն-յան համար, կարդացեք, որ հաջորդ գործով հստակ իմանաք:

Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
Ինչպես տեսաք «թող մի երկու օր նստի խելքը գլուխը գա, ցուցմունք կտա» կալանավորման հիմք նախատեսված չէ…
Իսկ ակնհայտ ապօրինի՝ առանց օրենքով նախատեսված հիմքի կալանավորելը արդեն իսկ քրեական պատասխանատվություն է առաջ բերում…»:

Հատուկ ՀՀ հատուկ քննչական ծառայություն-յան համար, կարդացեք, որ հաջորդ գործով հստակ իմանաքԴատարանը, դատախազը, քննիչը կամ…

Gepostet von Mihran Mir Poghosyan am Dienstag, 11. September 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս