Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից

Սեպտեմբերի 11-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և մոտ 20 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայի վարորդը՝ Կ. Ժ.-ն (1977թ.), տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Ա. Մ.-ն (1974թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վարդենիսի բժշկական կենտրոն:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս