Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները ոչնչացրել են պայմանական հակառակորդի արագաշարժ թիրախները

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» զորափորձարանում ճամբարային դաշտային հավաքի անցկացման ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի արագաշարժ թիրախները:

Մարտական հրաձգության ընթացքում հրետանավորները բարձրլեռնային տեղանքում պայմանական հակառակորդի տակտիկական դեսանտի իջեցումը նմանակող արագ շարժվող ու անշարժ թիրախների խոցման առաջադրանքներ են կատարել: Հրաձգությունն ուղիղ նշանառությամբ իրականացվել է սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ մինչեւ 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների վրա:

Ճամբարային հավաքը կավարտվի սեպտեմբերի վերջին՝ յուրաքանչյուր զինծառայողի կողմից հրետանային կարուսելի կատարմամբ, որը ներառում է հետախուզման իրականացումը, մանեւրելը մարտի ընթացքում, քողարկումը եւ պայմանական հակառակորդի հրետանային միջոցների դեմ խաբուսիկ գործողությունների օգտագործումը:

Ինչպես նշել է մամուլի ծառայությունը, ընդամենը զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքներին ներգրավված են 300-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930