Ուժեղ կարկուտի հետևանքով բնակիչները մնացել են անօթևան

Ժ.18:33-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի 7-րդ փողոցի թիվ 5 տան տանիքը վնասվել է մոտ կես ժամ առաջ տեղացած կարկուտից, բնակիչները մնացել են անօթևան:

Պարզվել է, որ ժ.16:40-ի սահմաններում Թումանյանի տարածաշրջանի Քարինջ համայնքում, տեղացել է ուժեղ կարկուտ, վնասվել են գյուղի ցանքատարածությունները, ծառերը, տների և անասնագոմերի տանիքները, վնասվել են նաև որոշակի քանակությամբ մեքենաներ:

Գյուղապետարանում կստեղծվի հանձնաժողով վնասների չափը ճշգրտելու համար:
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների Լոռու մարզի Մղարթ, Արևածագ, Ծաթեր, Այգեհատ համայնքներում (պաշտպանվող տարածքներ), իսկ Լոռու մարզի Քարինջ, Դսեղ, Մարց, Արդվի համայնքներում և Թումանյան քաղաքում տեղացել է խոշոր չափի կարկուտ (չպաշտպանվող տարածքներ):

Լոռու մարզային փրկարարական վարչություն

 

Տեսանյութեր

Լրահոս