«Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են». Արթուր Վանեցյան

«Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Էն մարդիկ, որ ասում էին՝ բա ո՞ւր են Սաշիկի 50 տոկոսները, ասեմ՝ Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են: Հավատացեք առաջիկայում ամբողջը կհրապարակվի: Միլիարդավոր դոլարներ են գողացված այս երկրից»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Նա նաև անդրադարձավ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին. «Արդեն հարուցվել է քրեական գործ՝ պարզելու, թե որտեղից է եկել այդ ունեցվածքը: Ապօրինի հարստացումը նրանց չի սպառնում, քրեական գործը փողերի լվացման մասով է հարուցվել»։

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ գումարի մասին է խոսքը՝ Վանեցյանն ասաց. «Խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս