Բաժիններ՝

ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է Մարդու իրավունքների իրականացման տարեկան հանդիպմանը

Սեպտեմբերի 10-ին Վարշավայում մեկնարկել է ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիության վարչությունից, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերին նվիրված տարածաշրջանային ամենախոշոր միջոցառմանը մասնակցում են ԵԱՀԿ մասնակից և գործընկեր պետությունների, ԵԱՀԿ կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով Վարշավայի տարեկան հանդիպման բացման նիստին՝ ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ներկայացուցիչ Վահե Գևորգյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները ձևավորել են մարդու իրավունքների, արդյունավետ կառավարման և ժողովրդավարության վերաբերյալ հասարակական կոնսենսուս։

Հակամարտությունների համատեքստում ՀՀ ներկայացուցիչը կարևորվել է ուժի կիրառման բացառումը, խաղաղ երկխոսությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը, այդ թվում՝ հակամարտությունից տուժած բնակչության իրավունքների հասցեագրամբ:

Վահե Գևորգյանը մտահոգություն է հայտնել տարեկան հանդիպմանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության սահմանափակմանն ուղղված փորձերի կապակցությամբ և կարևորել մարդու իրավունքների ոլորտում իրական երկխոսության կայացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս