Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» եռօրյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարային ամփոփիչ զարգացումներն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ – ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելու ընթացքում բռնության ենթարկվելու մտահոգիչ փաստը։
Ոստիկանները 2016 թվականից հետախուզման մեջ գտնվողի են հայտնաբերել:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահից թանգարանային արժեքների պայմանական փաթեթավորում և տեղափոխում է իրականացվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում Երևանում, Տավուշում և Լոռիում պայմանական օդային տագնապ է հայտարարել:
Սեւանա լճից ոռոգման նպատակներով շարունակվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված լրացուցիչ ջրբացթողումները՝ 40 միլիոն խորանարդ մետրի չափով:
Ոստիկանները հայտնաբերեցին երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողին:
Հարգելի համաքաղաքացիներ, թիվ 5 ավտոբուսային երթուղու աշխատանքի պարբերականության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող իբր «սաբոտաժ կազմակերպելու» վերաբերյալ տեղեկություններին ի պատասխան հարկ ենք համարում նախ տեղեկացնել, որ համաձայն…
Իրավապահ մարմինները իրենց «ռեյդ-զինաթափում» օպերացիան իրականացրել են Ս. Պողոսյանի Բագրեւանդ փողոցում գտնվող առանձնատան բակում, ընտանիքի անդամների, այդ թվում մանկահասակ երեխայի ներկայությամբ, ինչը, մեղմ ասած, ամենահարմար վայրը չէ նման գործողությունների hամար:
Հայաստանի ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի երիտասարդ օդաչուների հետ համատեղ վարժանքներին:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների ցուցակում հայտնվելու փաստը:
Մայիսի 29-ից հունիսի 3-ը Նորագավիթի 3-րդ փողոցի մի տնից գողություն էր կատարվել: Պատուհանով մտել էին տուն, ննջարանի պահարանից հափշտակել 600.000 դրամ ու փախել:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները տագնապի ազդանշանով ոտքի են հանվել եւ Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների շրջանակում ոչնչացրել պայմանական հակառակորդին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ՀՀ ՊՆ վարչական համալիր՝ «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների տեղեկատվական և մարտական կառավարման կենտրոններ։
Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
«Հուսամ՝ սրա համար ոչ ոքի ասֆալտի վրա չեն փռի, բայց մենք պետք է ծրագրերի մասին բանավիճենք, խոսենք»։
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 18.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 50 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սոթք-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին ընկել էր վերանորոգման նպատակով փորված փոսը. վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության սցենարում հաշվարկված են նաև Արցախի Հանրապետության ղեկավարության և զինված ուժերի գործողությունները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներկայացրել է ՀՖՖ նախագահի պաշտոնի և գործկոմի անդամների թեկնածուներին:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Հայասա» մոտոցիկլը Արարատի մարզի Բերքանուշ գյուղի սկզբնամասում դուրս էր եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «Հունդայի էլանտրա» մակնշի ավտոմեքենային. 32-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ Հայկ Կյուրեղյանի վերադարձի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հարցը քննարկվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:
Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում շարունակվող Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունենում մասնակից տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ:
Վերջին օրերին ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքում ուղեկցում կատարելու համար 3 խումբ բերման է ենթարկվել:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կրկին հերքեց, թե ինքը թիկնազոր ունի։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242.355.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ԱՄՆ դոլար գումար:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 10:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 6-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» դարձյալ տուն են կառուցում: Գարնանը քննարկված և համատեղ որոշմամբ ստորագրված պայմանագրի տեսանելի արդյունքը տանիքով ապահովված ընտանիքներն են լինելու: Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագիրն ընթացքի մեջ է, շինարարական աշխատանքներին կամավորագրված աշխատակիցների ջանքերը՝ վճռական: