Բաժիններ՝

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է Ստեփանակերտի հետ համագործակցության ուղղությունների ընդլայնման մասին

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի և մասնավորապես Ստեփանակերտի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հատկանշել, որ սերտ համագործակցությունը Արցախի մայրաքաղաքի հետ պետք է լինի շարունակական, իսկ փոխգործակցության ուղղություններն էլ առաջիկայում ընդլայնվելու են:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Սուրեն Գրիգորյանը մաղթել է գործնական հաջողություններ պատասխանատու աշխատանքում, ինչը կծառայի նաև հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված համագործակցության զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031