Բաժիններ՝

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել` 21:49-ին: Այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը՝ մոտ 10 քմ և կուտակած անասնակեր՝ մոտ 130 հակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031