
Սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ, 14-17-ն առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև: Հոկտեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 13-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: