Բաժիններ՝

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,  83-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել  է. նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Եվգենիյ Պարֆենովը:

Նրա խոսքով՝ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է, նրա վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության, բայց կայուն», ասել է պաշտպանը:

Նա դերասանի ախտորոշումը չի հայտնել, նշելով, որ դա բժշկական գաղտնիք է:

Տարվա սկզբից սա  Ջիգարխանյանի հինգերորդ հոսպիտալացումն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031