Բաժիններ՝

«Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության մասին լուրերը փոքր ինչ չափազանցված են»

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը համոզված է՝ ԱԺ պատգամավոր  Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության մասին լուրերը փոքր ինչ չափազանցված են:

«Մարդկանց մեծ  մասը առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Խնդիրը այն է՝ այդ հիվանդությունները անհամատեղելի՞ են անազատության մեջ պահելու համար , թե՞ ոչ: Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության  հետ կապված փաստ չկա»,- ասաց  Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ենթարկվել էր դատաբժշկական փորձաքննության, որը նշանակվել էր Հատուկ քննչական ծառայության կողմից։ Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոց կալանավորումը փոխելու և անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է:

Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ, նա այժմ կալանավորված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031