
Մարինե Աֆրիկյանին պատկանող հասարակական սննդի կետում խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մարինե Աֆրիկյանին պատկանող հասարակական սննդի կետում (Արմավիրի մարզ), որտեղ պատրաստվում և տեղում իրացվում է խոհարարական արտադրանք (փքաբլիթ կրեմով, կարկանդակ կարտոֆիլով, թռչնամսով, տավարի մսով, լահմաջո, փլավ, թանապուր, աղցան):
Պարզվել է, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, արտադրամասն ապահովված չէ հոսող տաք ջրով, արագ փչացող սննդամթերքի բաժինները չունեն սառնարանային սարքավորումներ: Առկա են եղել նաև իրացվող սննդամթերքի մակնշման խախտումներ:
Ա/Ձ Մարինե Աֆրիկյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: