«Կա մի հեղափոխություն, հարգելի պարոն Փաշինյան, որի մեջ անձամբ ես վտանգ եմ տեսնում». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացվելիք ԼԳԲՏ համաժողովին՝ ընդգծելով, որ դրա մեջ լուրջ վտանգ է տեսնում։

«Այո, մեր պետականության և ազգային անվտանգության համար սպառնալիք է տնտեսական, քաղաքական մենաշնորհը, այո, մենք ունենք ոչ անվտանգ սահմաններ, բայց իմ խորին համոզմամբ ՝մեզ համար ամենամեծ սպառնալիքը մեր ավանդական ընտանիքի հավանական խոյահարումն է։ Ես էլ եմ ողջունում հեղափոխությունը, որը դեռ ավարտված չէ, ցանկացած հեղափոխության մեջ մարդիկ փնտրում են ավելի լավը, քան կա։ Բայց կա մի հեղափոխություն, հարգելի պարոն Փաշինյան, որի մեջ անձամբ ես վտանգ եմ տեսնում, դա հեղափոխությունն է մեր ավանդական ընտանիքների բարքերում։ Նորից եմ խնդրում, որ բոլորս համատեղենք մեր ուժերը և իրականացնենք մեզանից կախված ամեն օրինական և թույլատրելի հնարավորը՝ մեր ընտանիքներն այդ պետականակործան գործընթացից ապահովագրելու ուղղությամբ»,- ասաց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս