Բաժիններ՝

Քաղաքացուհուն ոչ ոք չի վնասել, հարձակում չի եղել. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Բրյուսովում տեղի ունեցած վիճաբանության դեպքի մասին

ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ հոկտեմբերի 23-ին հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի:

Հայտնում ենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիշյալ համալսարանից բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա քաղաքացուհի:

Քաղաքացուհուն, ըստ նախնական տեղեկությունների, ոչ ոք չի վնասել, որևէ մեկի կողմից հարձակում չի եղել, ինչի կապակցությամբ նա ոստիկանությունում տվել է բացատրություն: Հաշվի առնելով կատարվածի անձնական վարկածը՝ քաղաքացուհու վնասվածքների վերաբերյալ մանրամասներ հայտնել չենք կարող: Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031