Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդում սպասվում է 0…-3, իսկ հողի մակերևույթին` -4…-5 աստիճան ցուրտ։
«Պոլիմետալ» հանքարդյունահանող միջազգային կազմակերպությունը հաստատել է, որ բանակցություններ է վարում իրեն պատկանող Կապանի հանքավայրը «Chaarat Gold»- ին վաճառելու հարցի շուրջ:
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարգանքի տուրք մատուցեցին 1999 թ. Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին՝ ՀՀ Ազգային ժողովի այգում տեղադրված հուշակոթողի մոտ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին։
Ուժեղ քամին ամբողջությամբ պոկել եւ ցած է շպրտել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը:
«Ցմահ ազատազրկումների հետ կապված, ես կարծում եմ սկզբունքորեն, որ մարդ սպանելու համար դատապարված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համաներման մասին:
Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 26-երեկոյան եւ լույս 27-ի գիշերը տեղումները ջերմային ռեժիմի անկման պայմաններում թափվել են ձյան տեսքով, ինչի հետեւանքով, ինչպես նաեւ անբավարար տեսանելիության պայմաններում, գիշերային ժամերին դժվարանցանելի վիճակ է առաջացել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 40-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, «Mitsubishi Montero Sport» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հատված ՊԲ «Տիգրանակերտ» ուսումնավարժական կենտրոնում անցկացված հերթական զորախաղերից։
«Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի և կամք է դրսևորելու ապագայում, եթե ոչ իր օրոք, ապա չգիտեմ՝ երբ կարող ենք սպասել, որ այս գործը վերաբացվի, վերաքննվի։ Այլ հարց է, թե ինչքանով կհասնենք արդյունքի և ինչ արդյունքի կհասնենք»:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 15.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտանների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 08:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ չհասած Դավթաշենի կամուրջ, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 26-ին, ժ.12.30-ի սահմաններում, «ՊԱԶ-672» երթուղային ավտոբուսի վարորդը Գյումրի քաղաքի Չերազի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա Գագիկ Ժամկոչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում հրապարակումներ են եղել, որ երեկ երեկոյան երթևեկության լարվածություն է արձանագրվել մայրաքաղաքի մի շարք փողոցներում ու խաչմերուկներում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական համակարգի մի շարք աշխատողներ հայտնվել են անհարմար դրության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հատկապես մարզերում գործող գազալցակայանների շատ սեփականատերեր վաճառքի են հանել իրենց ունեցվածքը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը երեկ ԱԺ է ներկայացրել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 28-ին երեք դիմակավորված եւ զինված անձինք ավազակային հարձակում էին կազմակերպել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի Ձորաղբյուրում գտնվող տան վրա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հոկտեմբերի 26-ին` ժամը 19:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից անասնագոմում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Հարավաֆրիկացի ուսանողներին հաջողվել էմարդու մեզից աղյուսների ստեղծման մեթոդ մշակել:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն դադարեցվելու է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գ-3, Վահագնի թաղամասերի, Դավիթաշեն վարչական շրջանի Հույսի Ավան թաղամասի,
Արմավիրի մարզի բնակիչը մեղադրվում է կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ 2018թ. օգոստոսի 11-ին` ժամը 15 :30-ի սահմաններում Արմավիրում գտնվող տանը տղամարդը իրեն դավաճանելու կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է, ապտակել կնոջը, ապա՝ բռնել նրա կոկորդից և 4-5 անգամ բռունցքներով դիտավորությամբ հարվածել է դեմքին, ձեռքերին, քաշել է մազերից, ոտքով հարվածել է մեջքին։
«Այսօր փափուկ մսի 1 կիլոգրամը շուկաներում արժի 4500-5000 դրամ, իսկ ոսկորոտ միսը՝ 3500-3800 դրամ։ Մենք ահազանգ ունենք, որ Բելառուսից նաև խոզի միս է ներկրվել և խանութներում վաճառվում է 2800-3000 դրամ։ Հասել ենք նրան, որ արդեն խոզի միսն ենք ներկրում»։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելով օտարման ոչ ենթակա գույքը շուկայականից ավելի քան 5 անգամ ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս խարդախության հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Երևանում։
Թուրքական «Türk-İş» կազմակերպությունը հաշվարկել է ամսական եկամտի այն առավելագույն շեմը, որից ցածր եկամուտ ստացող ընտանիքը կարող է համարվել «սովի մատնված» կամ «աղքատ»։