Աղյուսներ մարդու մեզից. էկոլոգիապես մաքուր են և շատ ամուր
Հարավաֆրիկացի ուսանողներին հաջողվել էմարդու մեզից աղյուսների ստեղծման մեթոդ մշակել: Այդ աղյուսներն էկոլոգիապես մաքուր են, քանի որ դրանք պարզապես բնական հեռացուկների վերամշակման արգասիք չեն, սենյակային ջերմաստիճանում դրանք պնդանում են այն բանից հետո, երբ մեզը խառնում են ավազի եւ հատուկ մանրէների հետ, տեղեկացնում է BBC-ին:
Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ չեն հնոցներ դրանց թրծման համար, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը: Մանրէները ճեղքում են մեզը, եւ արդյունքում ուսանողներն ստանում են կալցիումի կարբոնատ՝ կրաքարի հիմնական բաղադրիչը:
Ավանդական եղանակով արտադրվող աղյուսներն անհրաժեշտ է որոշակի ժամանակ պահել հատուկ հնոցներում, որոնք մեծ քանակությամբ ածխաթթվական գազ են արտադրում: Իսկ դա, ինչպես հայտնի է, բացասաբար է ազդում կլիմայական փոփոխությունների վրա: