Բաժիններ՝

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, «Mitsubishi Montero Sport» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 47-րդ կմ-ին «Mitsubishi Montero Sport» մակնիշի  ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև ուղղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս