
«Պոլիմետալ» հանքարդյունահանող միջազգային կազմակերպությունը բանակցում է Կապանի հանքավայրը «Chaarat Gold»-ին վաճառելու հարցի շուրջ

«Պոլիմետալ» հանքարդյունահանող միջազգային կազմակերպությունը հաստատել է, որ բանակցություններ է վարում իրեն պատկանող Կապանի հանքավայրը «Chaarat Gold»- ին վաճառելու հարցի շուրջ:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ London South East լրատվամիջոցից:
Բանակցությունների մասին լուրը հաստատվել է «Chaarat Gold»-ի տարածած առանձին հայտարարությամբ:
Օգոստոսի վերջին «Chaarat Gold» հետազոտական ընկերությունը հայտարարել է, որ ստորագրել է ոչ պարտադիր ժամկետային փաստաթուղթ ԱՊՀ-ում «Պոլիմետալ»-ի բաժնեմասեր ձեռք բերելու մասին, որի համար վճարվելիք գումարը կազմում է 75 մլն ԱՄՆ դոլար, սակայն կոնկրետ բաժնեմասը չի նշվում: