Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում բաց և անցանելի են բոլոր ճանապարհները

Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 26-երեկոյան եւ լույս 27-ի գիշերը տեղումները ջերմային ռեժիմի անկման պայմաններում թափվել են ձյան տեսքով, ինչի հետեւանքով, ինչպես նաեւ անբավարար տեսանելիության պայմաններում, գիշերային ժամերին դժվարանցանելի վիճակ է առաջացել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան տեղումների հետեւանքով մարզում ճանապարհներ չեն փակվել, իսկ մշակման աշխատանքներ իրականացվել են մի շարք ուղղություններում: Առավոտվա ժամերին արդեն ձնածածկույթից կամ մերկասառույցից ազատվել են բոլոր ճանապարհները:«Ճանապարհների մշակման աշխատանքներ իրականացվել են Ճամբարակի եւ Վարդենյաց լեռնանցքներում, Սեւանում, Նորատուսում:

Ձյան բարձրությունը Մարտունու, Գավառի, Ճամբարակի եւ Սեւանի տարածքներում կազմել է 5, Վարդենիսում՝ մինչեւ 10 սանտիմետր: Դժվարանցանելի հատվածները մաքրվել եւ մշակվել են գիշերային ժամերի ընթացքում, իսկ հոկտեմբերի 27-ի առավոտվա ժամը 10-ի դրությամբ ձյան կամ մերկասառույցի շերտից ազատված են բոլոր ճանապարհները»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031