Ովքեր են Հայաստանի հանքերի իրական սեփականատերերը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը երեկ ԱԺ է ներկայացրել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:

Օրենքի փոփոխությունների իմաստը հանքերի իրական սեփականատերերի բացահայտումն է, որը կարեւոր է ոչ միայն հայ հանրության համար, այլ նաեւ բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից:

Հայաստանը 2017թ. Բոգոտայում միջազգային համաձայնագիր է ստորագրել, որը պարտավորեցնում է բացահայտել հանքարդյունաբերության իրական սեփականատերերին: Հետաքրքիր է, թե այս օրենքի ընդունումից հետո ինչ պատկեր կարող է բացահայտվել Հայաստանում, ովքեր են Հայաստանի հանքերի իրական սեփականատերերը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031